Հայտնի է անցնող տարվա լավագույն սմարթֆոնը

Հանրահայտ youtube-բլոգեր Մարկես Բրաունլին (ավելի քան 15 մլն բաժանորդ) ներկայացրել է 2021թ. թողարկված սմարթֆոնների իր վարկանշային աղյուսակը։ Տեսանյութը հրապարակվել է Բրաունլիի ալիքում, տեղեկացնում է «ГазетаРу»-ն։  http://https://www.gazeta.ru/ Ամենահաջող գաջեթը, բլոգերի կարծիքով, Samsung Galaxy S21 Ultra-ն է։ Կորեական բրենդի առաջատարն աչքի է ընկնում համեմատաբար ոչ մեծ արժեքով, ասել է նա։ Բրաունլին նաեւ ընտրել է ամենամեծ էկրանով լավագույն սմարթֆոնը՝…

Նավթը առանց որեւէ դինամիկայի ոչ միանշանակ արտաքին ֆոնին

Երկուշաբթի առավոտյան նավթը վաճառվում է առանց որեւէ դինամիկայի ոչ միանշանակ արտաքին ֆոնին, վկայում են աճուրդների տվալները: Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.16 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 75.92 դոլարի, WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 տոկոսով՝ հասնելով 73.15 դոլարի բարելի դիմաց, հայտնում է Prime-ը։ Նավթի թրեյդերներն օրացուցային տարվա վերջին…

Ոսկին թույլ կերպով էժանանում է

Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ամերիկյան արժույթի աճի պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.07 տոկոսով կամ 1.35 դոլարով՝ հասնելով 1810.3 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.6 տոյոսով՝ հասնելով 22.802 դոլարի ունցիայի դիմաց։ Երկուշաբթի ոսկու շուկայում բացասական…

Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը. Ռոբերտ Քոչարյան

Տնտեսական անկումը 2020-ին եղել է 7,4 տոկոս, այս տարի կանխատեսվում է 4,2 տոկոս տնտեսական աճ. նույնիսկ 2019-ի ցուցանիշներին հասնելու համար մենք այս տարի պետք է ապահովեինք առնվազն 8 տոկոսանոց տնտեսական աճ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չենք ապահովել, վստահ եմ, որ հաջորդ տարի եւս չենք…

Հայտնի են անցնող տարվա ամենավատ արժույթները

Անցնող տարվա ամենավատ արժույթները «Պրայմ» գործակալության հետ զրույցում նշել է «Ներդրումների հայտնագործում» գլոբալ հետազոտությունների բաժնի պետ Միխայիլ Շուլգինը։ Կուբայական պեսոն, լիբիական դինարը եւ թուրքական լիրան նշվել են որպես աութսայդեր արժույթներ, տեղեկացրել է փորձագետը։ Կուբայական պեսոն մեկ տարում ամերիկյան դոլարի նկատմամբ էժանացել է 96 տոկոսով։ COVID-19 համավարակի եւ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Կուբայի տնտեսության լճացումն այս տարի…

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է «Վայլդբերիզ»-ի սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ: Հակոբ Արշակյանը…

Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կազմակերպված ընդունելության շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԲՄ և «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի» միջև։ ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորելով Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ մասնավորապես լիզինգի զարգացումը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հույս հայտնեց, որ մասնագիտական այս ոլորտում հաստատվող համագործակցությունը կնպաստի լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի ճանաչողականության բարձրացմանը և գործարար…