ՆԱՍԱ-ի տիեզերական զոնդը պաշտոնապես «դիպել է» Արեգակին

ՆԱՍԱ-ի տիեզերական զոնդը պաշտոնապես «դիպել է» Արեգակին՝ ընկղմվելով չբացահայտված արեգակնային մթնոլորտի մեջ, որը հայտնի է որպես պսակ, հայտնել է AP-ն։ Parker արեւային զոնդը թռել է պսակով ապրիլին՝ Արեգակին տիեզերանավի ութերորդ մոտեցման ժամանակ: Գիտնականներն ասում են, որ տվյալների ստացման համար պահանջվել է մի քանի ամիս, իսկ հետո՝ մի քանի ամիս՝ հաստատման համար: 2018 թվականին գործարկած Parker-ը…

Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ․ ԱՀ ՏԿԵՆ

Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Քայլեր են ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում են զերծ մնալ անհարկի շահարկումներից։

«Hexact»-ը գործնական տարին ամփոփում է 400 տոկոսանոց աճով

Փոփոխությունների հայտնաբերման, վեբ-մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման լուծումներ առաջարկող «Hexact»-ը 2021 թվականն ամփոփում է տարեկան հասույթի 400% աճով։ Ստարտափը հաճախորդներ ունի 160 երկրներում, իսկ 3 հիմնական պրոդուկտների՝ «Hexometer»-ի, «Hexowatch»-ի և «Hexomatic»-ի վճարող հաճախորդների թիվն ընդհանուրի մեջ 20 տոկոսից ավելի է։ Ներկայում «Hexact»-ի էկոհամակարգի պրոդուկտներն օրական ավելի քան 60 միլիոնից ավելի ավտոմատացման ու մոնիտորինգի առաջադրանք են մշակում։ Պրոդուկտները…

Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել

Թուրքիայի ազգային արժույթը դոլարի նկատմամբ նոր հակառեկորդ է գրանցել։

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նոր իջեցումը հերթական հարվածն է հասցրել լիրային։

Արդեն դեկտեմբերի 17–ին մեկ դոլարը հասել է 16.13 լիրայի՝ սահմանելով բոլոր ժամանակների ռեկորդ։

Պարարտանյութ սուրճի թափոններից, ոռոգման խելացի համակարգ. նորարարական նախագծեր ներկայացրած 10 թիմեր մրցանակներ ստացան

Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գաղափարներ առաջարկած 10 թիմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» շնորհիվ դրանք իրագործելու հնարավորություն կունենա։ Թիմերը հաղթող են ճանաչվել «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» խորագրով գաղափարների մրցույթի երկրորդ փուլում, որի ամփոփումը տեղի ունեցավ  դեկտեմբերի 15-ին։ «Հաղթողներին ընտրելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ՝ ներկայացված գաղափարի լուծման հստակությունն…

FLYONE ARMENIA-ն կփոխհատուցի չեղարկված չվերթների ուղևորներին. հայտարարություն

FLYONE ARMENIA ընկերությունը հայտարարություն է տարածել՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ, FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու բացառապես Երևանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը…