Apple-ի աշխատակիցների վերադարձը գրասենյակներ հետաձգվել է անորոշ ժամանակով

Apple-ը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել իր աշխատակիցների վերադարձը գրասենյակենր՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը։ Ավելի վաղ աշխատողների վերադարձը գրասենյակներ նախատեսված էր հաջորդ տարվա փետրվարի 1-ին, սակայն Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը նամակ է ուղարկել աշխատակիցներին, որում ասվում է, որ աշխատանքային ժամերին անցնելու նոր ամսաթիվը «կորոշվի ավելի ուշ»։ Դեկտեմբերի սկզբից…

Ամերիաբանկը 20 մլն դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և GCPF հիմնադրամի հետ

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility»  ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով: «Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility…

WhatsApp-ում ավելացվել է ուղարկելուց առաջ ձայնային հաղորդումները նախապես լսելու գործառույթ

WhatsApp մեսենջերում աշխատանքն ավելի հարմար է դարձել հերթական թարմացումից հետո։ Բջջային հավելվածը ստեղծողները պատմել են, որ ձայնային հաղորդումն ուղարկելուց առաջ այն այժմ կարելի է լսել եւ անհրաժեշտության դեպքում ջնջել։ Ձայնային հաղորդագրություն ստեղծելուց առաջ էկրանին կհայտնվի համապատասխան պատուհանիկ՝ ձայնային երիզով։ Ձայնագրումից հետո պետք է սեղմել ձայնային հաղորդման կոճակը։ Այնուհետեւ սմարթֆոնի էկրանին կհայտնվի ձայնագրված երիզը՝ լսելու հնարավորությամբ։…

Ցուցադրվել է հեշտ նորոգվող նոութբուք

Dell ընկերությունը ցուցադրել է նուութբուքի կոնցեպտ, որը շատ ավելի հեշտ է նորոգել, քան ժամանակակից մոդելները։ Concept Luna անվանմամբ սարքը, ինչպես հավաստիացնում են այն ստեղծողները, նաեւ շատ ավելի էկոլոգիական է արտադրության մեջ։ Համակարգիչը ստեղծվել է Intel-ի հետ համագործակցությամբ։ Concept Luna-ն, օրինակ, ոչ մեծ մայր պլատա ունի, որը տեղադրված է լեփթոփի դիսփլեյի կափարիչում՝ դրանով իսկ ավելացնելով պասիվ…

Հաքերները կոտրել են PlayStation-ը

Երեք հաքերային խմբեր հայտնել են նախորդ սերնդի Sony կցուրդը կոտրելու մասին, հաղորդւոմ է Kotaku-ն։ Լրագրողները նկատել են, որ երեք խմբեր՝ SpectreDev, ChendoChap եւ Znullptr, գրեթե միաժամանակ պատմել են, որ իրենց հաջողվել է կամայական կոդ գործարկել PS4-ում։ Մասնավորապես, SpectreDev-ի ներկայացուցիչները Twitter-ում տեսահոլովակում ցույց են տվել, որ կարողացել են կոտրել ներկառուցված պաշտպանությունը 9.00-ում, որը թողարկվել է սեպտեմբերին։…

Եզրափակիչ հռչակագիր. ԵՄ-ն 2,3 միլիարդ եվրո կհատկացնի «Արեւելյան գործընկերության» երկրներին

ԵՄ-ն 2,3 մլրդ եվրո կհատկացնի «Արեւելյան գործընկերության» երկրներին։ Նոր օրակարգը կհիմնավորվի 2,3 միլիարդ եվրո արժողությամբ տարածաշրջանային տնտեսական եւ ներդրումային ծրագրով, որը տարածաշրջանի համար կարող է մինչեւ 17 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել, ինչը դրված է ապագա օրակարգի հիմքում: Այս մասին ասվում է Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։ «Այս բազմոլորտ ներդրումային…

Էրդողանը փոխել է ֆինանսների երկու փոխնախարարներին լիրայի փոխարժեքի շարունակական անկման ֆոնին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը պաշտոնանկ է արել ֆինանսների եւ գանձապետարանի երկու փոխնախարարներին թուրքական լիրայի շարունակական թուլացման ֆոնին։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի գիշերը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmî Gazete թերթում։ Շաքիր Էրջան Գյուլի եւ Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։ Մինչդեռ դեկտեմբերի 2-ին եւս Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների…

Թուրքիայի ազգային արժույթը դոլարի դիմաց ընկել է մինչեւ ռեկորդային 15.21 լիրա

Թուրքական ազգային արժույթը հինգշաբթի հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով եւ հասնելով 15.21 լիրայի ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։ Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթն արժեզրկվել է կրկնակի անգամ, ինչը դարձել է ազգային արժույթի` վերջին տարիների ամենամեծ անկումներից մեկը։ Հունվարին դոլարի դիմաց տալիս էին մոտ 7.3…

Պղինձը թույլ կերպով թանկանում է

Հինգշաբթի առավոտյան պղինձը խորհրդանշորեն թանկանում է Պերուի հանքավայրում դրա արդյունահանման դադարեցման մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի` մարտ  ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.03 տոկոսով՝ հասնելով 4.246 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի գինն էժանացել է 2.26 տոկոսով՝ հասնելով 9199.5 դոլարի,…

Մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք նվազագույն կենսաթոշակը. Փաշինյան

Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը, բայց  երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավականին շոշափելի աճ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մյուս կողմից ուզում եմ արձանագրենք, որ կենսաթոշակները մեր ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն է: Իհարկե, կենսաթոշակների բարձրացումը մեր շարունակական պարտավորությունն…