ԿԲ նախագահ․ դրամի արժեւորում է նկատվում

Հայկական դրամի արժեւորում է նկատվում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ դրամը փոքր-ինչ թանկացել է։ Փոխարժեքի վրա, նրա խոսքով, ազդում են մի շարք գործոններ, որոնք պայմանավորված են առաջարկով եւ պահանջարկով:

«Տատանումների հիմնարար պատճառներ չկան, բայց կարճաժամկետ տատանումներ միշտ էլ կարող են լինել»,-ասաց Գալստյանը։

Bloomberg-ն այն մասին, թե 2022թ. ինչը կարող է խանգարել տնտեսության վերականգնմանը

Տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2022 թվականին կաճի, սակայն նրանց կանխատեսումները կարող են սխալ լինել, գրում է Bloomberg-ը։ «Կանխատեսողների մեծամասնությունն ակնկալում է տնտեսության վճռական վերականգնում, գների իջեցում, կառավարության հրաժարում արտակարգ դրամավարկային քաղաքականությունից, – գրում է գործակալությունը։ – Ի՞նչը կարող է սխալ գնալ։ Շատ բան»: Հրապարակման հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19 համավարակի…

Գաղտնազերծվել է Honor-ի ծալվող սմարթֆոնի դիզայնը

Չինական Honor ընկերությունը նախագծում է ծալվող սմարթֆոն, որն իր դիզայնով նման կլինի Samsung Galaxy Z Fold3-ին։ GizmoChina-ի փոխանցմամբ՝ նորույթի դիզայնով ռենդերն արդեն գաղտնազերծվել է։ Ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա Honor Magic Fold 5G անվանումը։ Այն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը կունենա 108 մեգապիքսել թույլտվություն, իսկ սելֆիի տեսախցիկը կլինի 16…

Հոկտեմբերին դեպի Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումների ծավալը նվազել է 5.7 տոկոսով

Հոկտեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը կազմել է 185.4 մլն դոլար, եւ սեպտեմբերի համեմատ կրճատվել է 11.3 մլն դոլարով (կամ 5.7 տոկոսով)։ Պաշտոնական տեղեկատվության մեջ թվարկված երկրներից, որտեղից փոխանցումներ ենք ստանում, փոխանցումների դինամիկան դրական է եղել միայն ԱՄՆ-ի ու Իսպանիայի դեպքում։ Մնացած բոլոր երկրների դեպքում այն բացասական է եղել։ Բացարձակ ցուցանիշներով ամենամեծ անկումը գրանցվել…

Դեկտեմբերի 10-ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, 2022թ.-ի գարնանը կմեկնարկեն կանոնավոր չվերթերը․ Ավինյան

Դեկտեմբերի 10-ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայկական նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ նախագիծն է:

2022թ.-ի գարնանը կմեկնարկեն կանոնավոր չվերթերը»,- գրել է Ավինյանը:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ հասցնելով 7.75 տոկոսի

Դեկտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.25%: Այս մասին հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.25%: