Գիտնականները դրոններ են օգտագործում կլիման գնահատելու համար

Երեք անօդաչու թռչող սարքեր կգործարկվեն Ռոդ Այլենդից Գոլֆստրիմի վրայով, որոնք տվյալներ կհավաքեն ձմեռային խստաշունչ պայմաններում, ինչը դժվար կլիներ ավանդական անձնակազմով առաքելության դեպքում: Saildrone ընկերությունն արտադրում է ինքնավար ցամաքային տրանսպորտային միջոցներ, որոնք աշխատում են քամու եւ արեւի միջոցով՝ չափելու կլիմայի որակի տվյալները եւ քարտեզագրելու հեռավոր օվկիանոսները ողջ աշխարհի գիտնականների համար: Ընկերությունը անօդաչուներ է թողարկում Ռոդ Այլենդ…

Փաշինյան. Եվրասիական ինտեգրման համատեքստում կարեւոր է նաեւ բարձրտեխնոլոգիական բաղադրիչի զարգացումը

Եվրասիական ինտեգրման համատեքստում կարեւոր է նաեւ բարձրտեխնոլոգիական բաղադրիչի զարգացումը։ Այս մասին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի օնլայն ձեւաչափով անցկացվող նիստում դեկտեմբերի 10-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տեսակետից Հայաստանի պոտենցիալը, ինչպես կարծում է վարչապետը, կարող է պահանջված լինել։ Փաշինյանի կարծիքով՝ վստահությունն ապագայի հանդեպ ենթադրում է Եվրասիական տնտեսական միության ադապտացում փոփոխվող ներքին եւ արտաքին պայմաններին։…

Ստեղծվել է կորոնավիրուսի հետ կոնտակտի ժամանակ լուսավորվող դիմակ

Կիոտոյի պրեֆեկտուրայի համալսարանի մասնագետները ստեղծել են պաշտպանիչ դիմակ, որը լուսավորվում է կորոնավիրուսի մասնիկների հետ կոնտակտի ժամանակ, հայտնում է Kyodo News-ը։ Դրա մշակումը ղեկավարել է հաստատության ղեկավար Յասուհիրո Ցուկամոտոն։ Նրա թիմն ուշադրություն է դարձրել, որ ջայլամներն ունակ են արտադրել մի քանի տեսակի հակամարմիններ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում օտարածին մարմինները։ Փետրվարին գիտնականները լաբորատոր ջայլամների օրգանիզմում ներարկել են…

Windows 11-ի նոթատետրը մուգ թեմա կստանա

Microsoft ընկերությունն ունի Windows Insider կոչվող հատուկ ալիք, որտեղ մասնակիցներն առաջինն են ստանում են Windows 11-ի վերջին թարմացումները եւ փորձարկում դրանք: Հայտնի է դարձել, որ նման օգտատերերի համար հասանելի է Նոթատետրի նոր տարբերակը։ Ըստ մշակողների՝ հավելվածում բազմաթիվ փոփոխություններ են հայտնվել, այդ թվում՝ մութ թեմա։ Լռելյայն տեքստային խմբագրիչի նոր տարբերակն ավելի լակոնիկ կերպով է տեղավորվում նոր…

Չինաստանից ինժեներները ներկայացրել են փափուկ ցատկող ռոբոտի աշխատանքային նմուշ

Չինաստանից ինժեներները ներկայացրել են փափուկ ցատկող ռոբոտի աշխատանքային նմուշ, որն ունակ է ընդամենը մեկ վայրկյանում շարժվել իր մարմնի երկարությունից 6 անգամ ավելի արագ։ Տեխնոլոգիայի մասին ավելի մանրամանս նկարագրված է Nature Communications ամսագրում։ Հայտնի է, որ ռոբոտի երկարությունը 6,5 սանտիմետր է, քաշը՝ 1,1 գրամ։ Կիսասֆերաները պատրաստված են պլաստիկից եւ շրջանակված են ճկուն օղակով։ Սֆերաներից ուրաքանչյուրը լցված…

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից:

«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։

Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, ոլորտային ուսումնասիրությունների, վարույթների իրականացման հարցում օժանդակության ցուցաբերման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև մրցակցության կանոնների խթանման նպատակով համաժողովներ,…