TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայում

«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին: Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։ «Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom…

Ոսկին էժանանում է

Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան խորհրդանշականորեն նվազում է դոլարի ամրապնդման եւ ԱՄՆ կառավարության պարտքի եկամտաբերության աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.05 տոկոսով կամ 0.8 դոլարով՝ հասնելով 1783.05 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտի ֆյուչերսները նվազել են 0.02 տոկոսով՝ հասնելով 22.477 դոլարի մեկ ունցիայի դիմաց:

Պղինձը թանկանում է

Երկուշաբթի առավոտյան պղինձը թանկանում է Պերուից դրա մատակարարումների հնարավոր ընդհատումների պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0.22 տոկոսով՝ հասնելով 4.2855 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 0.82 տոկոսով` մինչեւ 9418 դոլար, ալյումինի գինն աճել…

2022-ին 7 տոկոս աճ կանխատեսելու նպատակը զուտ քաղաքական է՝ սուտ խոստումներով զսպել մարդկանց զայրույթը. Խաչատրյան

2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է եւ միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը եւ անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց…

Թուրքական լիրան ընկնում է եւ մոտենում հերթական հակառեկորդին

Երկուշաբթի օրը թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ չափավոր ընկնում է՝ մոտենալով պատմական նվազագույնին։ Այս մասին, հղում անելով սակարկումների տվյալներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Երկուշաբթի առավոտյան սակարկումների ժամանակ թուրքական արժույթը նվազել է 1%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 13,83 լիրայի։ Թուրքական արժույթը, որը տարեսկզբին սակարկվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է գրեթե…