Մրցակցության եւ շուկաների բրիտանական վարչությունը Meta-ին (Facebook) կարգադրել է վաճառել Giphy-ն

Մրցակցության եւ շուկաների բրիտանական վարչությունը (CMA)  Meta-ին (Facebook) կարգադրել է վաճառել Giphy անիմացիոն պատկերների հարթակը: Սա Միացյալ Թագավորության առաջին քայլն է այսպես կոչված «Big Tech»-ի դեմ՝ ոլորտի կարգավորումն ուժեղացնելու ջանքերում, փոխանցում է Reuters-ը։ CMA-ն հայտարարել է, Giphy-ի ձեռքբերումը կնվազեցնի մրցակցությունը սոցցանցերի եւ  մեդիա գովազդի միջեւ: Facebook-ը, որը վերջերս վերանվանվեց Meta Platforms, հայտարարել է, որ կարող…

Աշխարհի առաջին «կենդանի ռոբոտներն» այժմ կարող են վերարտադրվել

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ աշխարհում առաջին «կենդանի ռոբոտները», որոնք հայտնի են որպես «քսենոբոտներ», այժմ կարող են վերարտադրվել, գրել է NYP-ն։ Ռոբոտների մասին մանրամասները հրապարակվել են անցյալ տարի այն բանից հետո, երբ փորձերը ցույց տվեցին, որ դրանք կարող են շարժվել եւ ինքնաբուժվել: Փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմները կարող են գտնել այլ միայնակ բջիջներ եւ…

ԵԱՏՄ-ին անդամակցելու իմ որոշումը ճիշտ էր. ռուսական ռազմակայանի ժամկետը երկարաձգելու որոշումը ճիշտ էր. Սերժ Սարգսյան

Տարիների հեռավորությունից կարող եմ վստահաբար ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ իմ ընդունած որոշումը ճիշտ էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին, իր ելույթում նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ հետ միասին, Դմիտրի Անատոլևիչ, մեր համատեղ…

Twitter-ը թույլ չի տա իր հարթակում լուսանկարներ եւ տեսանյութեր տեղադրել առանց օգտատիրոջ համաձայնության

Twitter Inc-ը հայտարարել է, որ թույլ չի տա իր հարթակում տեղադրել լուսանկարներ եւ տեսանյութեր՝ առանց դրանցում պատկերված անձի համաձայնության։ Սոցիալական մեդիա ընկերության գաղտնիության քաղաքականությունն արդեն արգելում է այլոց անձնական տեղեկատվության հրապարակումը, ինչպիսիք են հեռախոսահամարները, հասցեները եւ նույնացուցիչները: «Եթե պատկերված անձանցից կամ լիազորված ներկայացուցչից ծանուցում ստանանք, որ իրենք համաձայնություն չեն տվել իրենց անձնական պատկերի կամ տեսանյութի…

Հայ պատանիների ստեղծած սարքը կթռչի տիեզերք. մրցույթը կմեկնարկի գարնանը

Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը Bazoomq Space Recearch Lab-ի եւ HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։ «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների եւ երիտասարդների շրջանում։ Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած…

2021-ի բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է նաեւ գերակատարվեն. ՊԵԿ նախագահ

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է նաեւ գերակատարվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մենք այս պահին ունենք հետեւյալ ցուցանիշը. Բյուջեի եկամտային հատվածը 1 տրլն 581 մլրդ դրամ է: Այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլ նաեւ կարծում ենք՝ որոշակի…

Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել

Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել, իջնելով մինչեւ 14-ի դոլար նկատմամբ, եւ նոր նվազագումն է գրանցել եվրոյի նկատմամբ երեքշաբթի այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հավանություն տվեց տոկոսադրույքների ագրեսիվ կրճատմանը` չնայած տարածված քննադատություններին եւ աճող գնաճին, փոխանցում է Reuters-ը: Լիրան դոլարի նկատմամբ ընկել է 8.6 տոկոսով, ինչը սաստկացավ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի…