Ai-Da ռոբոտ հումանոիդը նախընտրում է ստեղծագործել

Ai-Da-ն շատ ռեալիստական ռոբոտ է, որի հեղինակը Օքսֆորդից Էյդան Մելերն է: Ռոբոտը նախընտրում է ստեղծագործել: Ai-Da  -ն աշխարհում առաջին ուլտրառեալիստական նկարիչ ռոբոտ հումանոիդն է: Օրերս այն հանրությանը ներկայացրեց իր բանաստեղծությունները, որոնք գրել է հատուկ ալգորիթմով իտալացի բանաստեղծ Դանթեի պատվին: Ստեղծագործությունը ներկայացվել է Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսի շրջանակում եւ ստեղծվել է՝ որպես պատասխան «Աստվածային կատակերգությանը»:…

Կալիֆոռնիայի համալսարանում ենթադրել են, թե ինչը կարող է «համացանցային ապոկալիպսիսի» պատճառ դառնալ

Արեգակնային հզոր բռնկումը, ամենայն հավանականությամբ, գլոբալ խափանումներ կառաջացնի  եւ «համացանցային ապոկալիպսիսի» կհանգեցնի, վստահ է UC Sangeetu տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Աբդու Ջիոտին, հայտնում է Dagens Nyheter-ը: Փորձագետի խոսքով` սկզբում վնասը կհասցվի ոչ թե պաշտպանվող խոշոր սերվերներին, այլ ստորջրյա մալուխներին, որոնք գլոբալ ցանցի հիմքն են։ «Հավանականությունը` մոտավորապես հարյուր տարին մեկ։ Բայց անցած հարյուր տարվա ընթացքում ոչ մի…

Նավթի գներն աճում են

Brent տեսակի նավթի գինն աճում է ավելի քան 4 տոկոսով եւ գերազանցում 74.7 դոլարը բարելի դիմաց, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 4.43 տոկոսով՝ հասնելով 74.76 դոլարի բարելի դիմաց։ WTI-ի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 5.00 տոկոսով՝ մինչև 71.56 դոլար մեկ բարելի դիմաց։

Ոսկին թանկանում է կորոնավիրուսի նոր շտամի տարածման ֆոնին

Ոսկին թանկանում է կորոնավիրուսի նոր շտամի տարածման ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,36%-ով կամ 6,35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1794,45 դոլարի: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 2,1%-ով եւ կազմել 23,620 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1100 դոլարը 1000 խմ-ի դիմաց

Եվրոպայում գազի գինը երկուշաբթի բորսայում առուվաճառքի ժամանակ բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից։ Այս մասին վկայում են ICE բորսայի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է մինչեւ 1102 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 94,3 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար։

Պղինձը թանկանում է

Երկուշաբթի առավոտյան պղինձը թանկացել է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։ Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.39 տոկոսով՝ հասնելով 4.3383 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 3.48 տոկոսով՝ հասնելով 9460 դոլարի, ալյումինի՝ 3.77 տոկոսով`…

Թուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է

Թուրքիայում  ազգային արժույթի սրընթաց անկումով պայմանավորված  սննդամթերքի բարձր գնաճի պատճառով կտրուկ ավելացել է հացի սպառումը։

Քաղաքացիները չկարողանալով սննդամթերք գնել, ստիպված հացն են շատ գնում, ինչն իր հերթին բերել է հացի սպառման ավելացման եւ հարյուրավոր մետրերով հացի հերթերի։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան անընդմեջ անկում է ապրում, իսկ վերջին օրերին անկումն արագացել է։