Հնդկաստանը ինքնաոչնչացող արբանյակներ եւ հրթիռներ է ստեղծում

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) ինքնաոչնչացող հրթիռների եւ արբանյակների ստեղծման աշխատանքներ է տանում, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը կամ Երկրի ուղեծիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի ղեկավար Կայլասավադիվու Սիվանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Մեր բոլոր հրթիռներն ունեն մետաղական կորպուսներ, որոնք գործարկումից հետո նետվում են ծովը կամ վերջնական փուլում դառնում տիեզերական աղբ: Մենք աշխատում ենք տեխնոլոգիայի վրա,…

Նկարագրվել է ցանկացած Windows կոտրելու միջոցը

Անվտանգության մասնագետ Աբդելհամիդ Նասերին նկարագրել է Windows-ի ցանկացած տարբերակ կոտրելու միջոցը։ Այս մասին հայտնում է LentaRu-ն՝ հղում անելով Bleeping Computer հրատարակությանը։ Նասերին սովորել է Microsoft-ից հասանելիություն ստանալ ՕՀ-ին՝ մի շարք գործողությունների միջոցով, որոնք նա նկարագրել է GitHub-ում: Օգտագործելով զրոյական օրվա խոցելիությունը՝ հաքերները կարող են բարձրացնել սեփական արտոնությունները համակարգում եւ վերահսկել համակարգը: Microsoft-ը նախկինում արձագանքում էր…

ԱՄՆ-ում ալկոհոլի անբավարարություն են կանխատեսում

ԱՄՆ-ում ապակե տարաների պակասի պատճառով ալկոհոլային խմիչքների անբավարարություն է սպասվում, հայտնում է CNBC-ը՝ հղում անելով ԱՄՆ թորած սպիրտի հարցերով խորհրդի գլխավոր տնտեսագետ Դեւիդ Օզգոյին, գրում է «ГазетаРу»-ն։ «Սպիրտային խմիչքների որոշ խոշոր արտադրողներ, չնայած միլիոնավոր շշեր մատակարարելու համար բազմամյա պայմանագրեր ունեն, որոշ դեպքերում հայտնաբերում են, որ ստիպված են ընտրել, թե ինչ չափի շշեր են ուզում ստանալ»,- ասել…

Թուրքիայի անկանխատեսելի դրամավարկային քաղաքականությունը նշանակում է, որ ներդրողները պետք է հեռու մնան

Թուրքիայի անկանխատեսելի հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը նշանակում է, որ ներդրողները պետք է հեռու մնան այնքան ժամանակ, մինչեւ նորմալ կյանքը վերականգնվի: Այս մասին CNBC-ին ասել է Tanto Capital Partner ներդրումային ընկերության կառավարիչ գործընկեր Օզան Օզկուրալը։ Թուրքական լիրան այս շաբաթ իջել է անասելի ռեկորդային ցածր մակարդակի, քանի որ երկրի կենտրոնական բանկը շարունակում է նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած ինֆլյացիային,…

Գործարկվել է առաջին էլեկտրական բեռնատար նավը

Առաջին անգամ Yara Birkeland նավը հարավարեւելյան Պորսգրուն քաղաքի գործարանից բեռ է տեղափոխել Բրեւիկ նավահանգիստ՝ անցնելով մոտ տասնչորս կիլոմետր: Կոնտեյներային նավը դարձել է առաջին բեռնատար նավը, որն ամբողջովին աշխատում է էլեկտրաէներգիայով: Այս մասին գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով TechXplore-ին։ Նավն ունի 80 մետր երկարություն եւ կարող է մինչեւ 3200 տոննա բեռ տեղափոխել։ Ապագայում…

«Ժողովուրդ». Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը կհանվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար…

Կառավարությունը Արցախին է փոխանցվել ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն

ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստի որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ եւ 1,5 մլրդ դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։…

«ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» ՍՊԸ-ն ներառվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշեց «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներառել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ «ՄԵՂՐԻ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ոլորտում…

Bloomberg. ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ պահուստից գործարկված նավթն ավելցուկ կառաջացնի շուկայում

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կանխատեսում է, որ ռազմավարական պաշարներից գործարկված նավթը կարող է համաշխարհային շուկա մատակարարումների զգալի ավելցուկի հանգեցնել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի տարածված փաստաթղթում, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով` պաշարներից մոտ 66 մլն բարել նավթի դուրսբերման դեպքում առաջիկա երկու ամսվա ընթացքում նավթի ավելցուկը կարող է օրական…

Tesla-ի մեքենաներն ամբողջ աշխարհում արգելափակվել են

Tesla էլեկտրական մեքենաների սեփականատերերը չեն կարողացել նստել իրենց մեքենաները խափանման պատճառով,հայտնում է «LentaRu»-ն՝ հղում անելով Electrek հրատարակությանը։ Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Tesla ավտոմեքենայի օգտատերերի բողոքներին, ովքեր անհայտ սխալի պատճառով չեն կարողացել ապաարգելափակել իրենց մեքենաները։ Օգտատերերը սմարթֆոնի հավելվածի միջոցով փորձել են բացել մեքենան՝ օգտագործելով թվային բանալի ֆունկցիան։ Արդյունքում պարզվել է, որ սխալը տեղի է ունեցել Tesla-ի…