Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)

Team Telecom Armenia ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն քննարկում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով հանդես գալու հնարավորությունը: Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու այս մտադրությունը պայմանավորված է ընկերության երկարաժամկետ ռազմավարական ծրագրով, զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և ոլորտի առաջատար դառնալու հստակ հեռանկարով: 2020 թ. հոկտեմբերի վերջին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում…

Apple-ը հաստատել է. Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում

Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են։ Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։ «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել…

WTI տեսակի նավթի գինն աճում է

ԱՄՆ-ում սակարկությունների ավարտին WTI տեսակի նավթի գինն աճել է՝ չնայած ԱՄՆ ռազմավարական պաշարներից 50 մլն բարել էներգակիրների արտանետմանը։ Համապատասխան տվյալները երեքշաբթի ներկայացված են Նյու Յորքի ապրանքային բորսայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ-ի արեւելյան ափին ժամը 16:00-ի դրությամբ WTI տեսակի նավթի մատակարարումների արժեքը հունվարին աճել է 2,3%-ով (1,75 դոլար)՝ կազմելով մինչեւ 78,5 դոլար: «Իրավիճակն այնպիսին է,…

ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Արագածոտնի մարզում

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Պարտիզակ համայնքում (Արագածոտնի մարզ) շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝…

«Գազպրոմ»-ի չի ստացել գազի դիմաց ընթացիկ վճարը Մոլդովայից

Մոլդովայից գազի ընթացիկ վճար չի ստացվել, չվճարելու պատճառով մատակարարումների դադարեցման մասին ծանուցումից հետո 48-ժամյա ժամկետը լրանում է այսօր, հայտնել են «Գազպրոմ»-ից։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոլդովայի իշխանությունները հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ն արտակարգ դրություն են մտցրել էներգետիկայի ոլորտում։ «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը հաջողվեց երկարաձգել հոկտեմբերի 29-ին հինգ տարով` 2022 թվականին «Մոլդովագազ»-ի պարտքի աուդիտի անցկացման պայմանով:…

Bloomberg. Թուրքիայում վառելիքի գները կարող են 10 տոկոսով բարձրացվել լիրայի փոխարժեքի անկման ֆոնին

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը բենզինի և դիզելային վառելիքի գների թանկացումներ կարող են մտցվել թուրքական լիրայի փոխարժեքի անկման պատճառով, չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ազգային արժույթի թուլացման արդյունքում 1 լիտր բենզինի գինը կբարձրանա 1 լիրա 1 ղուռուշով (0.07 դոլար), իսկ դիզելային վառելիքի 1 լիտրի արժեքը կբարձրանա 1 լիրա 5 ղուռուշով…

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է երկրի նավթի պաշարների մի մասի վաճառքի մասին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ երկրի իշխանությունները նավթի իրենց պաշարների մի մասը կվաճառեն ռազմավարական պաշարներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կվաճառենք մեր պաշարների մի մասը եւ այլ միջոցներ կձեռնարկենք նավթի գները կայունացնելու համար»,-ընդգծել է նա։ Միաժամանակ Կիսիդան չի հստակեցրել վաճառվող պաշարների ծավալը եւ  գործընթացի ժամկետները՝ ասելով միայն, որ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության…

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ: Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն…