19 երկրներ նախատեսում են իրենց վրա վերցնել հանածո վառելիքի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու պարտավորությունը

Առնվազն 19 երկրներ նախատեսում են Կլիմայի հարցերով COP26 գագաթաժողովում իրենց վրա վերցնել արտասահմանում հանածո վառելիքի նախագծերի պետական ֆինանսավորումը մինչեւ հաջորդ տարվա վերջը դադարեցնելու պարտավորությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ բրիտանական կառավարությունը, որը գլխավորում է այդ ջանքերը, վերջին րոպեին բանակցություններ է վարել ավելի շատ երկրների հետ գործարքներ կնքելու համար, որպեսզի նրանք ստորագրեն պարտավորությունը: Աղբյուրները…

Կառավարությունը ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տվեց

Կառավարությունն իրա յսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց թույլատրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։ ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների…

Յունիբանկը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր

Նոյեմբերի 7-ին Հայաստանում երրորդ անգամ Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության և գինու» ամենամյա տոնակատարությունը: Այս անգամ միջոցառումը նվիրված է երկու մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին: Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն: «Այս տոնակատարությունն արդեն դառնում է ազգային գեղեցիկ ավանդույթներից մեկը: Այն մարմնավորում է արժեքներ, որոնցով փառաբանվում է Հայաստանը՝ առատաձեռնություն, հյուրընկալություն, հարգանք խաղողագործության…

Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը ծայրահեղ մաշված են. Կառավարությունը ՀԿԵ-ից 141 մլն դրամի ռելս կգնի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում սահմանեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կարիքների համար ռելսեր ձեռք բերել մեկ անձից գնման մեխանիզմով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից: Ըստ այդմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից կառավարությունը կգնի 4300 մ ռելսեր, որի որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ…