Forbes-ը Իլոն Մասկին «մոլորակի վրա երբեւէ ապրած ամենահարուստ մարդն» է անվանել

Իլոն Մասկը կարող է դառնալ 300 միլիարդ դոլար կարողությամբ առաջին մարդը: Tesla-ի գործադիր տնօրենը եւ աշխարհի ամենահարուստ մարդը երկուշաբթի օրը ավելացրել է իր կարողությունն ավելի քան 36 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ավտոարտադրողի բաժնետոմսերն աճեցին 12.7 տոկոսով Hertz-ի կողմից 100.000 էլեկտրաքարի պատվերի շնորհիվ: Նրա հարստության մեկօրյա աճն ամենամեծն էր Bloomberg Billionaire Index-ի պատմության մեջ…

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Վարշավա

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ մեկնել են Վարշավա: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությանն ընդունել է Lեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին: Լեհաստանի…

Արտերկրից գնումների դեպքում մաքսատուրք և հարկ չի գանձվում, եթե ապրանքի գինը ցածր է 200 եվրոյից, իսկ քաշը՝ 31 կգ-ից. ՊԵԿ

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  2017 թվականի 20 դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր և հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200…

Ֆինանսների նախարարությունում աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում

ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը կազմակերպել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարությամբ եւ ՊՖԿՀԲ 2019-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված «Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թեմայով աշխատաժողով: Covid-19 համավարակի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով՝ աշխատաժողովն անցկացվել է առցանց ձեւաչափով: ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշխատաժողովին մասնակցել…