Դեկտեմբերին կսկսվի ավիափոխադրումը Երեւանի եւ Վիլնյուսի միջեւ

Հայաստանի եւ Լիտվայի մայրաքաղաքների միջեւ ուղիղ մարդատար օդային հաղորդակցությունը կսկսվի ձմռան առաջին ամսից, հայտնում է Լիտվայի տրանսպորտի նախարարությունը։ Տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի խոսքով՝ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի Լիտվայի եւ Հայաստանի միջեւ առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, շփումներին ձեռներեցության եւ զբոսաշրջության ոլորտներում ։ Շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին, երկու երկրների…

Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը

IDBank-ն ամփոփեց IDream նախագծի հերթական փուլը։ Նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ։ IDream՝ «Ես երազում եմ» ծրագրի շնորհիվ բոլոր մասնակիցները ձեռք են բերում գործնական և տեսական կենսական գիտելիքներ բանկային գործում։ Ուսանողները ծրագրի ընթացքում ծանոթանում են նաև տարատեսակ պրոդուկտների վաճառքի և հաճախորդների սպասարկման նրբություններին ու մարտահրավերներին։ IDBank-ի ՄԿԿ տնօրեն Մարիանա Էդիլյանի…