Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է նաեւ գերակատարվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մենք այս պահին ունենք հետեւյալ ցուցանիշը. Բյուջեի եկամտային հատվածը 1 տրլն 581 մլրդ դրամ է: Այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլ նաեւ կարծում ենք՝ որոշակի դերակատարում կունենանք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք դա պայմանմավորված չէ նաեւ գնաճով, Բադասյանը պատասխանեց. «Բնականաբար, գնաճն իր ազդեցությունն ունի հարկերի հավաքագրման վրա, բայց մեր վերլուծությամբ մենք համեմատել ենք 2021 թվականը 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019-ի ցուցանիշները բարելավվում են: Հիշեցնեմ, որ 2019-ը ռեկորդային տարի էր եկամուտների հավաքագրման առումով: Նաեւ որոշակի ուսումնասիրությունենք արել գնաճի ազդեցության մասով եւ ավել հավաքագրված գումարի նկատմամբ ինքը ընդամենը 3,2-3,4 տոկոսի ազդեցություն ունի»,-ասաց նա: