Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը. «Հետք»

«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։ «Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։ Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը,…