ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին: Սննդամթերքի ծանրոցներ կտրվեն Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Վայոց Ձորի, Տավուշի, ինչպես նաև Արցախի 12 հազար ընտանիքի: Մարդասիրական օգնություն կստանա 3000 ընտանիք Երևանում, 2000 ընտանիք Գյումրիում, 1500 ընտանիք Վանաձորում և Սպիտակում, 2500 ընտանիք Վայոց Ձորի քաղաքներում ու գյուղերում, 1000 ընտանիք Սյունիքում, 1000 ընտանիք Տավուշում…