Հայաստանի եւ Ինդոնեզիայի նախագահները խոսել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 13–ին, հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախահահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Բարձր գնահատելով Հայաստանի նախագահի հետ հանդիպումը՝ Ինդոնեզիայի նախագահն անդրադարձել է հայ-ինդոնեզական պատմական առնչություններին՝ մասնավորապես հիշատակելով Սարգիս ընտանիքի մասին: Կարևորելով ավանդույթների շարունակումը՝ նախագահ Սարգսյանն ասել է,…