Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը. Փաշինյան

Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել: Այդ մասին իր ելույթում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր ելույթում նշեց. «Հարգելի ընկերներ, Նիստի մասնակիցներ,…