Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը կկայանա հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում

Հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այն տարեցտարի դառնում է ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների գործուն հարթակ: Եվրասիական գործընկերության համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին, որին մասնակցել է 37 երկրի ավելի քան 800 մասնակից: 2017 թվականին մասնակցությունն ավելի մեծ…