Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցեր

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Սոորոնբայ Ժեենբեկովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկկողմ համագործակցության և փոխգործակցության հարցեր, այդ մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։ «Զրույցի ժամանակ Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, նախկինում բարձր մակարդակում ձեռք բերված  պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև կողմերի փոխգործակցությունը…