Արա Աբրահամյան. Հայաստանը ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն

«Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի»: Այսօր ելույթ ունենալով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշեց, նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը…

Թվայնացումը` գլխավոր խնդիր

Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նպատակը, որն է` ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակի ստեղծումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը համարում է խիստ հրատապ, քանի որ կապված է աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետ: «Առաջին խնդիրը համաշխարհային մակարդակով թվայնացումն է,…

Արա Աբրահամյան. «Մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։ Իր բացման խոսքում «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշել է, որ իր կողմից կազմակերպված Համաժողովի խնդիրն է  «նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների,…

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը կխթանի Հայաստանում բիզնեսի զարգացմանն ու աճին

Ներկա գլոբալիզացիոն գործընթացների պայմաններում անչափ կարևոր է, որ մենք կարողանանք ունենալ մեր ամուր տեղը արտաքին շուկայում: Անդամագրվելով ԵԱՏՄ` մեր առջև բացվել է հիանալի հնարավորություն, օգտագործելու այդ շուկայի ընձեռած հնարավորությունները: Սակայն, զուտ անդամագրումը, դա դեռ միայն հնարավորությունն է, այլ ոչ ինքնին կատարված փաստ: Իսկ հնարավորությունները կյանքի կոչելն ու տեսականից գործնականի վերածելն արդեն կախված է մեզանից, մեր…

Նմանատիպ համաժողովները հավակնում են վերածվել ԵԱՏՄ ուղեղային կենտրոնի

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը: «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ անցկացվող համաժողովի նպատակը ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակ ստեղծելն է: Ինչպես 2016թ.-ին, այս տարի նույնպես…

ԵԱՏՄ-ն ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից է. Արա Աբրահամյան

Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը, այսօր Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանն իր ելույթում ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը: «Մեր խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ,…

Հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել. Կարեն Կարապետյան

Որպես ՀՀ վարչապետ` ցանկանում եմ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք այսօր կան Հայաստանում, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի և վեցերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանն իր ելույթում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կարծում եմ` այս հարթակում հնարավոր կլինի քննարկել ինչպես խնդիրներ ու մարտահրավերներ, այնպես էլ` հեռանկարներ: Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով. այսօր կարող է լավ հարթակ…

Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանին պարգևատրել է Հայրենիքին ցուցաբերած ծառայությունների համար IV աստիճանի շքանշանով

Նոյեմբերի 15-ին՝ Մոսկովյան Կրեմլում կայացել է ռուսական պետական պարգևների շնորհման հանդիսավոր արարողությունը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, «Հումանիտար ոլորտում օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար», ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության և «Согласие» ՓԲԸ-ի նախագահ Արա Աբրահամյանին շնորհվել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևներից մեկը՝ Հայրենիքին ցուցաբերած ծառայությունների համար…

Մանտուրովի հետ հանդիպումը արդյունավետ է եղել. Շաքարյան

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ-ի  լիիրավ  անդամ է, այս տարիների ընթացքում միության անդամ երկրների օրենսդրությունը համապատասխանեցվել է ԵԱՏՄ օրենքներին: Սակայն իրավական ոլորտում դեռևս չլուծված խնդիրներ կան:  ՌԴ-ում  կապի միջոցներին տրվող սերտիֆիկատների  ոլորտում գործում է դեռևս ներքին օրենսդրությունը և այն չի համապատասխանում ԵԱՏՄ օրենքներին: Այն ռուսական շուկա մուտք գործելու համար որոշակի խնդիրներ է առաջացնում գործարարների…

Որպես ԵԱՏՄ անդամ՝ մեր առաջնային նպատակն ապրանքաշրջանառության աճն է. Սերժ Սարգսյան

ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակում Հայաստանն առաջին  հերթին հետապնդում էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացման նպատակ: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Անցած տարի գյուղատնտեսական ոլորտում Ռուսաստան մեր արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս: Այս տարի ցուցանիշները փոքր-ինչ ավելի ցածր են, բայց 35 տոկոսից բարձր են»,- ասել է…