Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանին պարգևատրել է Հայրենիքին ցուցաբերած ծառայությունների համար IV աստիճանի շքանշանով

Նոյեմբերի 15-ին՝ Մոսկովյան Կրեմլում կայացել է ռուսական պետական պարգևների շնորհման հանդիսավոր արարողությունը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, «Հումանիտար ոլորտում օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար», ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության և «Согласие» ՓԲԸ-ի նախագահ Արա Աբրահամյանին շնորհվել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևներից մեկը՝ Հայրենիքին ցուցաբերած ծառայությունների համար…