ԵԱՏՄ երկրներում ավիափոխադրումների սահմանափակումները մինչև 2025 թվականը կհանվեն. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական միության երկրներում ավիափոխադրումների գործող սահմանափակումները մինչև 2025 թվականը կհանվեն: eurasiancenter.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայտարարության մեջ: Նշվում է, որ կայացել է «ճանապարհային քարտեզ» միջոցառման ծրագրի վրա աշխատող խմբի առաջին նիստը, որը կոորդինացնելու է օդային տրանսպորտի քաղաքականությունը: «Մինչև 2025 թվականը տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքում պետք է ձևավորվի ավիացիոն…