Հայկական կողմն Իրանին առաջարկել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել. մարտի 12-14-ը Թեհրանում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների…