ԵՏՀ-ն շարունակում է աշխատանքներ տանել՝ ԵԱՏՄ երկրներում դեղագործական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)  շարունակում է աշխատանքներ տանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)  երկրներում դեղագործական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:  2017-2018 թվականներին դեղերի ոլորտը կարգավորող  67 լրացուցիչ փաստաթուղթ կպատրաստվի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը՝ բացելով ԱՊՀ երկրների Դեղագործական ֆորումի շրջանակում իրականացվող նիստը: Հանդես գալով դեղամիջոցների ընդհանուր շուկայի կարգավորման…