Պուտին. Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի ԵՏՄ-ին ինտեգրվելու ճանապարհին

Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի  Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու ճանապարհին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ բանակցությունների ընթացքում: «Մենք գիտենք, թե որքան դժվար են ընթացել ԵՏՄ-ին անդամակցելու մեր բանակցությունները, որքան զգացմունքային եւ խիստ էր նախագահը պաշտպանում Ղրղզստանի շահերը: Կցանկանայի նշել, որ այս տարի Ռուսաստանն է նախագահում ԵՏՄ-ում, եւ մենք ամեն…

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կհանդիպեն մարտի 7-ին՝ Բիշքեկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Բիշքեկում՝ մարտի 7-ին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ղրղզստանի կառավարությանը։ «Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկ քաղաքում, մարտի 7-ին կանցկացնեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը»,-տեղեկացրել են Ղրղզստանի իշխանությունները։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի…

Մեդվեդեւը հայտնել է ԵՏՄ-ում մաքսային սակագնի տոկոսադրույքի նվազման օգուտի մասին

Մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության տարածք ապրանքների ներմուծմանը եւ տոկոսադրույքով ավելի ցածր են գործող մաքսային սակագներից, կնպաստեն ԵՏՄ միասնական շուկայում ավելի արդարացի մրցակցությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայատարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Այսօր մենք օրինագիծ ենք քննարկում, որը կլրացնի մաքսային կարգավորման ոլորտում մեր օրենսդրությունը: Վերջերս…

Ազատ առևտրային գոտու ստեղծման համար ԵԱՏՄ-ի կողմից Իրան կմեկնի Իգոր Շուվալովը

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը փետրվարի 21-ին կմեկնի Իրան՝ այդ երկրի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նպատակով: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն: Առաջին փոխվարչապետը կմեկնի Թեհրան 2017-ի փետրվարի 21-ին: Նախատեսվում է, որ Շուվալովը գործնական հանդիպումներ կունենա Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի Մոհամմադ Ռեզա Նեմածադեի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների…

ԵԱՏՄ անդամները գազի միասնական շուկայի ձևավորման դեպքում կձգտեն անցնել հավասար եկամտային գնի

Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինները և խոշորագույն նավթագազային կազմակերպությունները գազի միասնական շուկայի ձևավորման դեպքում կողմ են հավասար եկամտային գնի սահմանմանը: Գազի միասնական շուկայի ձևավորման  հարցը քննարկման է դրվել նավթի և գազի հարցերով ԵՏՀ խորհրդատվական հանձնախմբի աշխատանքային նիստին, որի կազմի մեջ մտնում են լիազոր մարմինների, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների նավթագազային կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամները եկել…

ԵՏՄ–ի տարածքում մեքենա գնողը կարող է տեղեկանալ դրա հավաքման գործարանի մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան պարզեցրել է ավտոմեքենաների արտադրության վայրի մասին տեղեկատվությունը։ Այժմ մեքենա գնող ցանկացած մարդ կամ վերահսկող մարմնի աշխատակից փաստաթղթերի ձեւավերկման ժամանակ կարող է օպարտիվ կերպով տեղեկանալ, թե որ գործարանում է հավաքվել մեքենան։ Նման փոփոխություն է մտցվել ԵՏՄ տարածքում էլեկտրոնային անձնագրերիի համակարգի գործարկման  կարգի մեջ։ Նշված փոփոխությունները առաջարկել է Ղազախստանը, հիմնավորելով դա նրանով,…

ԵՏՄ-ն մտադիր է պետական վերապահովագրման համակարգ ստեղծել

ԵՏՄ-ն ծրագրում է միության երկրների համար համընդհանուր վերաապահովագրման համակարգ ստեղծել, որի միջոցով ապահովագրական ընկերությունները կկարողանան կիսել իրենց «բաժին» ռիսկերի մի մասը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով «ԵՏՄ տարածքում վերաապահովագրման տարողունակության ստեղծելու եւ տրանսսահմանային վերաապահովագրման պատնեշները չեզոքացնելու կոնցեպցիային»։ Համաձայն կոնցեպցիայի՝ ԵՏՄ-ն պատրաստվում է ստեղծել պետական վերաապահովագրական կամ տրանսսահմանային ընկերություն՝ մասնավոր- պետական գործընկերության եւ ապահովագրական շուկայի…

Մոլդովայում ծրագրում են ապրիլին ԵՏՄ-ի հետ համագործակցության մասին հուշագիր ստորագրել

Մոլդովայի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցութւյան մասին շրջանակային համաձայնագիրն ակնկալում են ստորագրել ապրիլին, Քիշնեւում: Այս մասին ՌԻԱ Նովոստիինտված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Դոդոնը հայտարարել էր, որ կցանկանար Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդ տեսնել, եւ հանդես էր եկել համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ստորագրելու օգտին: Մոլդովայի…

Տեղեկատվական ընդհանուր ռեսուսները ԵԱՏՄ երկրներին թույլ կտան բարելավել ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությունը. ԵՏՀ նախարար

Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգ ստեղծելու շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  խորհուրդը  հաստատել է միության անդամ երկրների ագրոարդյունաբերական  բազաները միավորելու պահանջը, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է ստեղծել յոթ ընդհանուր ինտերնետ–ռեսուրս, այդ թվում նաև գյուղատնտեսական բույսերի տեսակների ռեեստր, որտեղ կլինեն  զարգացման ցուցանիշները, բուծված կենդանիների և դրանց գիտահետազոտական  տվյալները:

Աղբյուր՝ Vesti.am

ԵԱՏՀ-ի որոշումները պետք է ցուցադրեն ինտեգրացման իրական օգուտը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունվարի 31-ին քննարկել է մաքսատուրքերի տոկոսադրույքների նվազեցումը, քաղաքակիրթ, թափանցիկ շուկաների ձեւավորումը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի խոչընդոտների վերացումը եւ այլ հրատապ թեմաներ: Այդ մասին հայտնել է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը: Բացելով նիստը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի պետությունների նախագահները հանձնաժողովի առջեւ դնում են «գլոբալ հավակնոտ խնդիրներ, որոնք…