ԵԱՏՄ անդամ պետություններ. Մակրոտնտեսական էֆեկտներ

Երևանում հոկտեմբերի 13-16-ը կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացմանն ընդառաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկանք է տրամադրել ԵԱՏՄ անդամ պետություններին մակրոտնտեսական էֆեկտների վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ պետություններ. Մակրոտնտեսական էֆեկտներ Խոսելով ԵԱՏՄ երկրների վրա մակրոտնտեսական էֆեկտների մասին հարկ է նշել, որ ինտեգրման գործուն փուլը մեկնարկել է 2010 թվականին՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև Մաքսային միության ստեղծման պահից…

Երևանում ներդրողներին կպատմեն ԵԱՏՄ հնարավորությունների մասին

Հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ընթացքում պոտենցիալ ներդրողներին կպատմեն ԵԱՏՄ հնարավորությունների մասին, հաղորդել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

Աղբյուր՝ РИА Новости

Ռուսաստանն ու Ղազախստանը մտադիր են 2016-2017 թվականներին $4 մլրդ գումարը գերազանցող 27 ծրագիր իրականացնել

Ռուսաստանն ու Ղազախստանն ընդունել են համատեղ նախագիծ, ուղղված փոխադարձ առևտրի մեծացմանը, որի շրջանակում 2016-2017 թթ. նախատեսվում է իրականացնել 4 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի ծրագրեր: Աստանայում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության ֆորումի արդյունքներում փաստաթուղթը ստորագրել են Աստանայում ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Կուանդիկ Բիշինբաևը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական կոմունիկացիոն…

Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել համաժողովի մասնակիցներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Մաքսային միության կազմավորման առաջին տարիներին Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների միջև առևտրային կապերի կտրուկ ակտիվացմանը  և այդ երկրների տնտեսական աճի խթանմանը,  վերջին տարիներին փոխադարձ առևտրի ու ներդրումների նվազեցում…

Զուգահեռ ներմուծումը ԵԱՏՄ-ում կարող է կիրառվել 2018 թվականից ոչ շուտ

ՌԴ Դաշնային հակամոնոպոլ ծառայության (ԴՀԾ) ղեկավար Իգոր Արտեմևը հույս ունի, որ ԵԱՏՄ երկրների տարածքում զուգահեռ ներմուծման վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջը: Այդ մասին հայտնում է Եվրասիական ենթակառուցվածքային կենտրոնը, հղում անելով «ТАСС» գործակալությանը: Նա նաև ավելացրել է, որ տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանն արդեն վաղուց որոշել է, որ ցանկանում է գնալ այդ քայլին, իսկ մյուս…

Իսրայելն ակնկալում է մինչև տարվա վերջ ԵԱՏՄ-ի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու ձևավորման համար

Իսրայելն ակնկալում է մինչ տարվա ավարտը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման համար բանակցություններ սկսել և մի քանի տարվա ընթացքում ստորագրել պայմանագիրը, «Риа Новости»-ի հետ հարցազրույցում ասել է ռուս-իսրայելական միջկառավարական կոմիտեի համանախագահ, պատգամավոր Զև Էլկինը: Իսրայելի հետ բանակցային գործընթացի սկսման որոշումը ԵԱՏՄ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները կայացրել են դեռ 2015 թվականի…

Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրով

Չիլիի ԱԳ փոխնախարար Անդրես Ռեբոլյեդոն հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ: Այդ մասին գրված է Ղազախստանի փոխվարչապետի պաշտոնական կայքէջում, գրում է «ИТАР ТАСС»-ը:

Աղբյուր: TASS
http://tass.com/economy/902282

ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանն արտահանումը միության անդամ երկրներ երկու անգամ ավելացրել է

Հայաստանը սեփական արտադրության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացրել է 1,7 անգամ այն բանից հետո, ինչ միացել է այդ կազմակերպությանը, հինգշաբթի լրագրողներին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Տատյանա Վալովայան, փոխանցում է «Риа Новости» գործակալությունը: ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր տնտեսական ցուցանիշների մասին խոսելով, Վալովայան նշել է, որ որոշ բացասական միտումներ սկսել են թուլանալ: Որպես օրինակ…

Ռուսաստանի արդյունաբերողների միությունը հաղորդագրություն է տարածել երևանյան համաժողովի մասին

Ռուսաստանի արդյունաբերողների միությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է 2016թ հոկտեմբերի 13-ից 16-ը Երևանում  Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումի անցկացման մասին, տեղեկացնում է rcpp.ru-ն: «Եվրասիական միություն՝ գործարար համայնքի փոխազդեցության և միավորման նոր հնարավորությունները» թեմայով ֆորումի նպատակը եվրասիական գոտում առևտրատնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ Եվրասիական տնտեսական միության, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՊՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ անդամ երկրների մասնակցությամբ: Ֆորումի համանախագահներն են…