ԵՏՄ երկրների նախագահները ստորագրել են Մաքսային օրենսգիրքը

ԵՏՄ երկրների՝ այդ թվում Ղրղզստանի նախագահները ստորագրել են Մաքսային օրենսգիրքը, հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՝ Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Մինչ այդ նա հայտնել էր, որ Մաքսային օրենսգիրքը ստորագրել է երեք երկիր՝ բացառությամբ Ղրղզստանի։ Սարգսյանը նշել է, որ Ղրղզստանը, որը փաստաթղթերի ստորագրման արարողության ընթացքում իր ստորագրությունը չէր…

ՉԺՀ դեսպան. Ռուսաստանն ու Չինաստանը զարգացնում են համագործակցությունը

Ռուսաստանն ու Չինաստանը չափազանց բարեհաջող իրականացնում են ԵԱՏՄ և «Մետաքսի ճանապարհ» նախագծերը, հայտարարել է Ռուսաստանում ՉԺՀ դեսպան Լի Հուեյնը: «Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ջանքերով Տնտեսական մետաքսի ճանապարհի նախագիծն արդեն իր առաջին արդյունքներն է տալիս: Նախևառաջ, էներգառեսուրսների ոլորտում, որը համագործակցության հիմնական ոլորտն է: Արևելյան ռուս-չինական գազամուղի շինարարությունը հաջող է ընթանում, որով, ծրագրվածի համաձայն, Ռուսաստանից Չինաստան գազ…

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին

Մոսկվայում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ԵԱՏՄ անդամ–պետություննների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնց…

Եվրասիական բանկից Հայաստանի ստացած վարկային փաթեթը 490 մլն դոլար է

Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի ստացած վարկային փաթեթն արդեն 490 մլն դոլար է կազմում: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵԶԲ ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Իգնատովը: Լսումների կազմակերպիչներն են ԵԱՀԿ-ի Երեւանի նորկայացուցչությունը եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայկական մասնաճյուղը: Եվրասիական կայունության եւ զարգացման հիմնադրամի միջոցներից բանկի վարկային ընդհանուր ծավալը…

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին $100 մլն կտրամադրի

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին $100 մլն վարկ կտրամադրի: Ըստ բանկի հաղորդագրության, գումարն ուղղվելու է տնտեսական կայունության ապահովմանը:

2015 թ. Զարգացման Եվրասիական բանկը հաստատել էր Հայաստանին $300 մլն վարկի տրամադրումը: Առաջին տրանշն ուղղվել էր 2015-ին: Նախատեսվում է, որ երրորդ փոխանցումը՝ ևս $100 մլն, կկատարվի 2017-ին:

Վարկը տրվում է 20 տարի մարման ժամկետով:

ԵԱՏՄ-ն արդիականացնում է առևտրային քաղաքականության առաջնահերթությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության նախորդ տարիների առևտրային քաղաքականությունը  կարիք ունի առաջնահերթությունների արդիականացման: Այդ մասին ասել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարարների կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա՝ քայլ առաջ, նոր հորիզոններ բիզնեսի համար»  4-րդ կոնֆերանսի ժամանակ: «Համաշխարհային առևտրի զարգացման ժամանակակից միտումները վկայում են աշխարհի երկրների մեծ մասի միջև փոխկախվածության ուժգնացման մասին, որը…

Ինտերնետ ապրանքների անմաքս առևտրի շեմը 2018-ին ԵԱՏՄ-ն կարող է իջեցնել մինչև 500 եվրո

Ապրանքների անմաքս ինտերնետ առևտրի շեմը ԵԱՏՄ երկրների տարածքում նախատեսվում է փուլ առ փուլ իջեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու երկրորդ տարվա ընթացքում, տեղեկացնում է eurasiancnter.ru-ն: ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը նոյեմբերի 16-ին համապատասխան հանձնարարական է տվել Եվրասիական տնտեսական հանձանժողովին: Մասնավորապես, առաջարվում է Մաքսային օրենսգրքի գործունեության առաջին տարվա հաշվետվությամբ իջեցնել անմաքս առևտրի շեմը մինչև 500 եվրոյի ամսվա կտրվածքով,…

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կարող է ուժի մեջ մտնել 2017-ի կեսերից

ՌԴ ֆինանսների նախարարությունը ակնկալում է, որ ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքը կգործի 2017-ի կեսերից, հայտարարել է գերատեսչության փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում է Eurasiancenter.ru-ն: «Ընդամենը կես ամիս առաջ ավարտվեց նոր Մաքսային օրենսգրքի համաձայնագրի կնքումը: Սա նոր փաստաթուղթ է, որը կարգավորում է մաքսային մարմինների գործունեությունը և կգործի ուժի մեջ մտնելուց հետո: Հույս ունենք, որ դա կլինի հաջորդ տարվա կեսերին…