Room Category Room Rate Per Night In AMD
King/TWIN SNGL occupancy 60,000

All the Rates include

  • 20% VAT.
  • Daily full buffet breakfast
  • Free Wi-Fi Internet access in all guestrooms and public areas
  • Supplement for 2nd person in room – 12.000 AMD include 20% VAT
  • Supplement for 3rd person in room for Hyatt Place King /Twin and Large King rooms – 12.000 AMD include 20% VAT. In King Suites and Yerevan Suite 3rd person stays at no charge
  • Children up to the age of 12 stay for free when staying in the same room with a parent or guardian using existing bedding.

 

ROOM FEATURES:

  • Famous Hyatt Grand Bed
  • 42” flat-panel HDTV with satellite TV channels, including HD ones
  • Hyatt Plug-Panel media center for connecting your laptop or media device to the TV
  • Cozy Corner sectional sofa-sleeper
  • Refrigerator and coffee and tea facilities
  • Separate workspace
  • Connecting rooms are available

 

HOTEL FEATURES:

  • 95 splendid guestrooms designed for leisure and business travelers
  • Gallery Hosts available 24 hours a day
  • E-room with complimentary computers and remote printing at no charge
  • 24-hour StayFit Hyatt fitness center, complimentary for hotel guests
  • Smoking and non-smoking rooms
  • Underground parking and airport transfers available upon request at a charge
  • Earn free nights with Hyatt Gold Passport loyalty program

 

For booking please contact

Vadim Harutyunyan
Senior Sales Manager
[email protected]
M:+374 93 135 143  T:+374 11 333 111   

Room Category Room Rate Per Night In AMD
Standard Single 60,000
Standard Double 68,000

All the Rates include

  • Buffet Breakfast and VAT.
  • Bathrobe and slippers
  • Bottle of water and mineral water, coffee and tea
  • Laptop-size safe
  • Swimming Pool, Sauna, Gym and Fitness Equipment
  • Wi-Fi internet
  • Parking

Check in time starts at 14:00, and Check out time ends at 12:00.

For booking please contact

Hasmik Petrosyan
Sales Manager
[email protected]
M: +374-93-55-33-31

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Համաժողովի նախաձեոնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը

ara_abrahamyanԵվրասիական գործընկերության միջազգային համաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր, թանկագին բարեկամներ: Ողջունում եմ ձեզ Երևանում, այս հրաշալի քաղաքում, որը միշտ տարբերվում է իր ջերմ միջավայրով, հյուրընկալությամբ և հրաշալի եղանակով: Այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում և այդ կարգավիճակում իր ներդրումն է ունենում միության զարգացման, նոր նշանակալից գործընկերների հետ հարաբերությունների ընդլայնման մեջ: Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի բարձրագույն ղեկավարների ներկայությունը Երևանում ` դրա վառ ապացույցն է: Համաժողովին ներկա երկրների միասնական ներուժն ու համակարգված գործունեությունը կարող է իր նպաստը բերել ոչ միայն Եվրասիայի, այլև ամբողջ աշխարհի ժողովուրդների զարգացմանը: Կազմկոմիտեի և անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությանը, նախարար Դենիս Մանտուրովին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ աջակցություն ցուցաբերելու համար: Մեր համաժողովը դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի: Ֆորումի հաջողության գրավականն է «ՌՈՍՏԵԽ» պետական կորպորացիայի մասնակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սերգեյ Չեմեզովին և ՌՈՍՏԵԽ-ի ամբողջ անձնակազմին, ովքեր 2016 թվականից, որպես արդյունավետ գործընկերներ, ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ֆորումի աշխատանքներին: Որախ եմ, որ դահլիճում տեսնում եմ ԵԱՏՄ անդամ-երկրների, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի գործարար կառույցների և արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին: Հարգելի գործընկերներ Եվրասիական տնտեսական միությունը, անդամ-պետութունների նպատակաուղղված և համակարգված ջանքերի շնորհիվ, կազմակերպական և կառուցվածքային կայացման լուրջ ճանապարհ է անցել: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն միմյանց շահերը կարևորող արդյունավետ ինտեգրացիոն միավորում է, այլև աշխարհի շատ երկրների համար հանդիսանում է զարգացման և ներդրումային գայթակղիչ միջավայր: Այն արտահանման, ներմուծման լայն հնարավորություններ ունի: Այստեղ են կենտրոնացված հսկայական բնական պաշարներ, բարձրարժեք մարդկային ներուժ: Այս ամենը թույլ է տալիս զարգացնել արտադրական և տեխնոլոգիական համագործակցությունը, իրականացնել տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման, Միության տարանցիկ ներուժի մեծացման, ազատ արտահանման և տնտեսական շահութաբերության համար նոր լոգիստիկ շղթաների ձևավորման խոշոր նախագծեր: Այս առիթով նպատակահարմար եմ գտնում այսօր գործող ԵԱՏՄ Ինստիտուտի արդյունավետ ընդլայնումն ու դրա հիման վրա տարբեր երկրներում մշտական հիմունքներով գործող մասնաճյուղեր և առանձին նախագծային կառույցների տեսքով ֆոկուս խմբերի ձևավորումը: Այս ամենը կարող է Միության համագործակցության միջավայրում հիմք ծառայել հեռանկարային ծրագրերում և ստարտափներում` ներդրումների ներգրավման միասնական հարթակի ստեղծման գործում: Սա կնպասի միասնական Խորհրդատվական տարածքի ստեղծմանը, կոմպլեմենտար և նեղ մասնագիտական գիտելիքների վրա հիմնված բիզնես ծառայությունների՝ այսպես կոչված KIBS-ի կայացմանը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների նորարարական սեկտորի զարգացմանը: Անհրաժեշտ է զարգացնել արդեն իսկ իրականացվող ծրագրերը՝ ստեղծելով միասնական հարթակ Միության անդամ-պետությունների գործարարների շփումների համար, մասնավորապես տնտեսության բարձր տեխնոլոգիական և գիտատար ճյուղերից, աջակցել համատեղ կոմերցիոն գիտահետազոտական և փորձարար–նախագծային աշխատանքների զարգացմանը՝ առևտրայնացման ընդհանուր համակարգի ստեղծման միջոցով: Հարգելի Գործընկերներ ԵԱՏՄ անդամ-պետությունները, ինչպես նաև գործընկեր երկիրներն ունեն իրենց առավելություններն ու գործելակերպը, տարբերվում են աշխարհագրական և տնտեսական ցուցանիշներով, համաշխարհային տնտեսական և քաղաքական համակարգում իրենց ներգրավվածությամբ: Հայաստանն` իր հարուստ առևտրական ավանդույթներով, հարկային և մաքսային որոշակի առավելություններով ու մտավոր ներուժի շնորհիվ կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության եռուն խաչմերուկ: Իսկ հզոր Սփյուռքի առկայության շնորհիվ, Միության ամենափոքր երկրի սահմաններն ընդլայնվում են ողջ աշխարհով: Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական ներուժի ճիշտ եւ նպատակային օգտագործումը կարող է ունենալ այնպիսի դեր, ինչպիսին ժամանակին ուներ Մետաքսի մեծ ճանապարհը Եվրասիայի քաղաքակրթությունների միջև նորարարությունների տարածման և մշակութային ձեռքբերումների փոխանակման գործում: Հարգելի բարեկամներ, Այս տարի մեր համաժողովն անցկացվում է խորհրդանշական մի վայրում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը բացահայտում է պատանիների ունակությունները, նրանց առջև բացելով նոր հորիզոններ: Նույն կերպ Եվրասիական տնտեսական միությունը իր անդամ-երկրների առավելությունների բացահայտմամբ ու նրանց ճիշտ միավորմամբ կարող է մեզ դուրս բերել ներկա հիմնախնդիրների և մարտահրավերների շրջանակներից և վերածել գլոբալ ուժի: Այս գործում բոլորիս մաղթում եմ հաջողություն և հուսով եմ, որ համաժողովի օրակարգն ու մթնոլորտը կբերեն արդյունավետ երկխոսության և Մեծ Եվրասիայի գաղափարի շուրջ միավորմանը: Շնորհակալություն ուշադրության համար: