Հայաստանի համար 2021 թվականը բավական բարդ էր ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գործընթացների զարգացման տեսակետից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, «Հայաստանի տնտեսությունը 2021թ.՝ ԵՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը ներկայացնելիս, ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական պայմանները ոչ մի կերպ չեն նպաստել տնտեսությունում դրական միտումների ձեւավորմանը։

«Սակայն, քաղաքական եւ տնտեսական տուրբուլենտության պայմաններում, անցած տարվա ջախջախիչ՝ մոտ 8 տոկոսանոց անկումից հետո, Հայաստանի տնտեսությունը սկսեց ցուցադրել  աշխուժացման նշաններ»,- նկատել է Մանասերյանը։ Դրան, նրա կարծիքով, հիմնականում հաջողվել է հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի եւ նպատակասլացության շնորհիվ։ Պակաս կարեւոր չէին նաեւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Թուրքիայից ներմուծվող ապրանքների էմբարգոն եւ 2020թ. կորոնավիրուսի համավարակի շրջանում կառավարության նախաձեռնած սահմանափակիչ շատ միջոցների չեղարկումը։ «Հայաստանում, անգամ 2020թ. տնտեսական անկման պայմաններում, տնտեսության առանձին ոլորտներ կարողացել են աճ ապահովել։ Այդ աճը գրանցված է նաեւ արտահանման մեջ։ Այն հիմնականում ապահովվել է ի հաշիվ ԵՏՄ անդամ երկրների։ Դա աննախադեպ հաջողություն է»,- ընդգծել է տնտեսագետը։

Տնտեսական ակտիվության աճի վրա դրական ազդած արտաքին գործոնների թվում  Մանասերյանը նշել է դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը։ «Դրանք շարունակում են մնալ ռազմավարական եւ դաշնակցային։ Այդ հարաբերություններն ամրագրված են շատ կարեւոր տնտեսական բաղադրիչով՝ ԵՏՄ-ին մեր համատեղ անդամակցությամբ։ Կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների դինամիկան  ոչ միայն պահպանվի, այլեւ ավելի արդյունավետ դառնա, ինչին զգալիորեն նպաստում է նաեւ Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին ռուս խաղաղապահների գործունեությունը»,- ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Փորձագետ. Մասնավոր հատվածի ջանքերը թույլ են տվել մեղմել տնտեսական անկման հետեւանքները

Հայաստանի համար 2021 թվականը բավական բարդ էր…