Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշեց «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներառել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։

«ՄԵՂՐԻ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: