Dell ընկերությունը ցուցադրել է նուութբուքի կոնցեպտ, որը շատ ավելի հեշտ է նորոգել, քան ժամանակակից մոդելները։ Concept Luna անվանմամբ սարքը, ինչպես հավաստիացնում են այն ստեղծողները, նաեւ շատ ավելի էկոլոգիական է արտադրության մեջ։

Համակարգիչը ստեղծվել է Intel-ի հետ համագործակցությամբ։ Concept Luna-ն, օրինակ, ոչ մեծ մայր պլատա ունի, որը տեղադրված է լեփթոփի դիսփլեյի կափարիչում՝ դրանով իսկ ավելացնելով պասիվ սառեցման արդյունավետությունը։

Մեծ ուշադրություն է հատկացվել սարքի նորոգելիությանը։ Նոութբուքի կարեւոր բաղադրիչները հեշտությամբ քանդվում են եւ փոխարինվում, կամ էլ անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է օգտագործել համանման մեկ այլ համակարգում։ Concept Luna-ն լրիվ հավաքելու համար մեկուկես ժամ կպահանջվի։

Dell-ում չեն տեղեկացնում սերիական մոդելի թողարկման պլանների մասին։ Ընդգծվում է, որ կոնցեպտը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի նոութբուքերի ապագան, որոնք ստեղծվել են «բազմակի օգտագործման եւ վերամշակման» սկզբունքով։