ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ողջույնի խոսք է հղել Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Մաքսային միության կազմավորման առաջին տարիներին Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների միջև առևտրային կապերի կտրուկ ակտիվացմանը  և այդ երկրների տնտեսական աճի խթանմանը,  վերջին տարիներին փոխադարձ առևտրի ու ներդրումների նվազեցում է արձանագրվում, դանդաղում են ինտեգրացիոն գործընթացները: Գլազևը նշում է, որ անհրաժեշտ է տնտեսական աճի նոր հնարավորություններ գտնել, հիմնվելով   ԵՏՄ-ի միասնական տնտեսական դաշտի ընձեռած առավելությունների վրա:

Գլազևը ուրվագծել է նաև այն թեմաները, որոնք կարող են քննարկվել համաժողովի ընթացքում: Դրանք են.

  1. Ներդրումային համագործակցությունը և ֆինանսաբանկային փոխներգործությունը ԵՏՄ-ում  ձևավորվող ընդհանուր ֆինանսական շուկայի շրջանակում
  2. Բարենպաստ և ապահով ներդրումային միջավայրի ստեղծումը
  3. Միասնական էներգետիկ շուկայի և տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների սեկտորի զարգացումը
  4. Ագրոարդյունաբերական միասնական համալիրի զարգացումը
  5. Տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի զարգացումը
  6. Գիտատեխնիկական առաջընթացի հեռանկարային ուղղությունների իրականացումը Բնական ռեսուրսների համալիր յուրացումը