Ռուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: Այս մասին մայիսի 27-ին, «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

«Կարծում ենք, այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում հիշել այդ արտադրանքների համը, և ինչպես հայկական արտադրության, այնպես էլ համատեղ արտադրված ապրանքներն ունեն մեծ ներուժ»,- ասել է Նիկիշինան՝ հավելելով, որ նման համաժողովներն օգնում են արտահանողներին գտնել գործընկերական կապեր և հասկանալ մրցակցային կողմերը: