Պղնձի գինն ընդհանուր առմամբ կայուն է բազմակողմ գործոնների ֆոնին, ներառյալ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով մատակարարումների շուրջ մտավախությունները եւ Չինաստանից ստացված վիճակագրությունը։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,06 տոկոսով՝ հասնելով 4,5083 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0,11 տոկոսով եւ կազմել 9883,5 դոլար, ալյումինինը՝ 0,33 տոկոսով եւ կազմել 3368,5 դոլար, ցինկինը՝ 1,23 տոկոսով՝ մինչեւ 3666 դոլար: