Պղինձն էժանանում է երեքշաբթի առավոտյան՝ Չինաստանում նոր կորոնավիրուսային արգելքների ֆոնին, ցույց են տվել առեւտրի տվյալները։

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,88%-ով՝ հասնելով 4,3202 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ):

Երկուշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի արժեքն աճել է 1,24 տոկոսով, մինչեւ 9577,5 դոլար, ալյումինինը՝ 0,57 տոկոսով, մինչեւ 2630 դոլար, ցինկինը՝ 0,13 տոկոսով, մինչեւ 3198 դոլար մեկ տոննայի դիմաց։