Հինգշաբթի առավոտյան պղինձը խորհրդանշորեն թանկանում է Պերուի հանքավայրում դրա արդյունահանման դադարեցման մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի` մարտ  ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.03 տոկոսով՝ հասնելով 4.246 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի գինն էժանացել է 2.26 տոկոսով՝ հասնելով 9199.5 դոլարի, ալյումինի՝ 1.2 տոկոսով` մինչեւ 2597 դոլար, ցինկի արժեքը՝ 1 տոկոսով` մինչեւ 3271.5 դոլար տոննայի դիմաց։