Պղինձը թեթեւակի էժանանում է

Պղնձի արժեքը ուրբաթ փոքր-ինչ նվազել է հինգշբաբթի օրվա աճից հետո,  շուկաները շարունակում են հետեւել պահանջարկի ակնկալիքներին եւ մատակարարումներին, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,36 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,6205 դոլար։ Հինգշաբթի պղինձը թանկացել էր 1,75 տոկոսով։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,15 տոկոսով՝ 10 117 դոլար, ալյումինիումինը՝ 2,59 տոկոսով՝ 427,5 դոլար, ցինկինը՝ 1,95 տոկոսով՝ 3 863 դոլար։