Չինական հրթիռային նախագծողները հույս ունեն շուտով զգալիորեն կրճատել ԱՄՆ-ի բացը լուսնային նոր ծրագրի իրականացման շրջանակներում: Եւ եթե NASA-ի ներկայացուցիչները խոսում են Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքի ծրագրերի` 2025 թվական տեղափոխման մասին, ապա չինացիները հայտնում են 2030-ական թվականներից մինչեւ 2026 թվականը տայկոնավորդների առաջին կառավարվող լուսնային արշավների հետաձգման մասին, գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով SpaceNews-ը։

Օրերս չինական հրթիռ կրիչների գլխավոր ինժեներներից մեկը հեռուստատեսությամբ Changzheng հրթիռի 400-ամյակի արձակմանը նվիրված հարցազրույցում ասաց, որ անձնակազմով նոր հրթիռը Լուսին կարձակվի մոտ 2026 թվականին: Նշենք, որ Չինաստանը դեռ պաշտոնական լուսնային ծրագիր չունի` չնայած երկիրը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ 2030 թվականից հետո համատեղ բնակեցված լուսնային բազա ստեղծելու շուրջ եւ Լուսնի անկախ յուրացման պլաններ է մշակում:

«Չանչժեն» հրթիռների ընտանիքի նախագծողը վստահ է, որ դեպի Լուսին կառավարվող թռիչքի պլաններն իրագործելի են, եւ համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Նախագիծը հիմնված է Changzheng-5 հրթիռի վրա, այլ ոչ թե` ավելի ծանր Changzheng-9-ի, ինչպես ենթադրվում էր: 90 մետր բարձրությամբ նոր եռաստիճան լուսնային հրթիռը կկարողանա 27 տոննա օգտակար բեռ հասցնել Լուսնի շուրջ ուղեծիր: Հրթիռը կշարժվի կատարելագործված YF-100K կերոսինային շարժիչների փաթեթով, որոնց տարբերակները (YF-100) հաջողությամբ շահագործվում են Changzheng-5, Changzheng-6 եւ Changzheng-7 հրթիռներում։

Changzheng 9 հրթիռի ավելի ծանր տարբերակը կարձակվի նոր լուսնային հրթիռից ավելի ուշ` 2028 թվականին։ Այն կծառայի հետագա առաքելությունների համար, մինչդեռ Չինաստանն ակնկալում է իրականացնել առաջին թռիչքը դեպի Լուսին Changzheng-5 հրթիռի արդեն բավականին փորձարկված բազայում: Եթե ​​դա տեղի ունենա, Չինաստանը նորագույն պատմության մեջ կարող է արագորեն հասնել Միացյալ Նահանգներին մարդուն Լուսին վերադարձնելու պլաններում եւ նույնիսկ հնարավորություն կունենա անել դա ամերիկացիներից առաջ, եթե NASA-ի Artemis ծրագիրը շարունակի դժվարություններ ունենալ: