Ռուսաստանն ու Չինաստանը չափազանց բարեհաջող իրականացնում են ԵԱՏՄ և «Մետաքսի ճանապարհ» նախագծերը, հայտարարել է Ռուսաստանում ՉԺՀ դեսպան Լի Հուեյնը:

«Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ջանքերով Տնտեսական մետաքսի ճանապարհի նախագիծն արդեն իր առաջին արդյունքներն է տալիս: Նախևառաջ, էներգառեսուրսների ոլորտում, որը համագործակցության հիմնական ոլորտն է: Արևելյան ռուս-չինական գազամուղի շինարարությունը հաջող է ընթանում, որով, ծրագրվածի համաձայն, Ռուսաստանից Չինաստան գազ կարտահանվի»,-հայտարարել է դեսպանը:

Նա նաև նշել , որ մի շարք խոշոր համատեղ նախագծեր նոր հաջողություններ են գրանցել, Չինաստանը մասնակից է Ռուսաստանում ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությանը, երկրները համատեղ զարգացնում են անդրսահմանային երկաթգծի կամուրջի շինարարությունը, ինչպես նաև իրականացնում են տրանսպորտային միջանքցների կառուցման խոշորամասշտաբ ծրագրեր:

Աղբյուրը՝  Vesti.am