Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը կայուն է, քանի որ ներդրողները սուրբծննդյան տոներին ընդառաջ եւ ԱՄՆ ՀՆԱ-ի վերջին եռամսյակի վերջնական գնահատականի հրապարակման ակնկալիքով ոչ մի կտրուկ քայլ չեն ձեռնարկում, ինչը կարող է ազդել ֆինանսական շուկաների վրա եւ թանկարժեք մետաղի պահանջարկի վրա, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է սիմվոլիկ հազարերորդական տոկոսով կամ 0.05 դոլարով՝ հասնելով 1788.75 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.06 տոկոսով եւ կազմել 22.543 դոլար ունցիայի դիմաց: