Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր աճում է, քանի որ ներդրողները նախապատվություն են տալիս թանկարժեք մետաղին։ Այս մասին վկայում են առեւտրի տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 0,11%-ով կամ 2 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1787,55 դոլարի։ Արծաթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,09%-ով եւ կազմել 22,453 դոլար մեկ ունցիայի դիմաց: