Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է՝ պահպանվելով տրոյական ունցիայի դիմաց 1800 դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինն աճում է 10.01 դոլարով կամ 0.56 տոկոսով՝ մինչեւ 1824.17 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով՝ մինչեւ 21.614 դոլար ունցիայի դիմաց:

Ոսկին վերականգնվում է երրորդ օրն անընդմեջ՝ տրոյական ունցիայի դիմաց 1800 դոլարից ցածր ցուցանիշ գրանցելուց հետո: