Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան, դոլարի ամրապնդման համատեքստում, նվազում է, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հուլիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 10,14 դոլարով կամ 0,55 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 808,85 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանանում է 0,99 տոկոսով՝ մեկ ունցիան 21,535 դոլար։