Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը էժանանում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) որոշումների հրապարակման նախօրեին, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 0,21 տոկոսով կամ 3,55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1768, 85 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանանում է 0,22 տոկոսով՝ մեկ ունցիան 21,878 դոլար։