Այսօր Ռուասաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Այս հոբելյանը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու նրա հայրենանվեր գործունեության, մեր երկրի հասարակական, քաղաքական ու պետական կյանքում, ինչպես նաև հայ-ռուսական ու միջազգային հարաբերությունների զարգացման գործում, նրա ունեցած ավանդի մասին: Իր գործունեության ընթացքում Արա Աբրահամյանը ձեռք է բերել մեծ գործարարի, բարեգործի և հասարակական գործչի անուն: Վստահ ենք, որ հայ բարերարը կշարունակի իր հայանպաստ ու հայրենանվեր գործունեությունը, իր դրական հայացքները կշարունակի փոխանցել շատերին, ինչը կփաստեն բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ հանդիպել են նրան:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով -ի աշխատակազմը շնորհավորում է պարոն Աբրահամյանին՝ ցանկանալով նրան քաջառողջություն, որպեսզի կարողանա իր դրական էներգիայով շարունակել հայրենանվեր գործունեությունը: Շնորհավոր հոբելյանդ, Մեծ հայրենասե՛ր: