Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց հվանություն տալ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որով մինչեւ մեկ մլն դրամի պրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվում է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ սա տարեկան բյուջեի վրա նստելու է ընդամենը 100 մլն դրամ, սակայն դրա տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ:

«Այդպես եղավ, երբ մենք գինու արտահանման վճարը հանեցինք: Այդ վճարը հանելուց հետո մոտ 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա: Կարծում եմ՝ սա լավ խթան կլինի փոքր ու միջին ձեռնարկություններին անկաշկանդ արտահանում անելու համար»,-ասաց նախարարը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ մեկ առաքողի կողմից մեկ ստացողին մեկ մինչեւ մեկ մլն դրամի արտահանումը մաքսատուրքից ազատելու մեջ իրենք խնդիր են տեսնում. «Այս դեպքում կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանումը, որը կիրականացվի տարբեր սուբյեկտների միջեւ բաշխելով: Սա տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ եթե իրենք արտահանմանն ուղղված տնտեսություն են ուզում կառուցել, ինչ՞ւ են տուրքեր սահմանում ամբողջությամբ արտադրական ցիկլ անցած ապրանքների արտահանման վրա:

Ռուսատամյանին հակադրվեց նաեւ Վահան Քերոբյանը՝ բերելով գինու արտահանման օրինակը. «Չնայած գինու արտահանման խմբաքանակները դեպի Եվրոպա փոքր են, բայց շատ անհարմար է մի խմբաքանակը տրոհել մի քանի փոքր խմբաքանակների. «Օրինակ, գունազարդող ապրանքների ընկերության մեկ միավոր ապրանքի գինը 5 հազար դրամ է,  եւ ինքը պետք է 7 հազար դրամի մաքսատուրք վճարի, որ կարողանա իր ապրանքը արտահանել կամ ուղարկել «Հասփոստի» միջոցով Ամերիկա: Դրա համար մարդը փնտրում է զարտուղի ճանապարհներ»: