Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազել են 2 տոկոսով եւ ավել՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով հումքի պահանջարկի հետ կապված անորոշության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 2.57 տոկոսով՝ հասնելով 71.63 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 3.09 տոկոսով՝ հասնելով 68.67 դոլարի։