Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան շարունակում են նվազել, Չինաստանում COVID-19-ի բռնկման ֆոնին ներդրողները մտավախություններ ունենք տնտեսության վիճակի հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 108.07 դոլար, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 1.36 տոկոսով՝ մինչեւ 104.52 դոլար բարելի դիմաց: