Այն ժամանակ, երբ Եվրոպան փորձում է ածխաջրազրկել իր տնտեսությունն ու հրաժարվել ռուսական նավթից եւ գազից, աշխարհի ամենաարեւոտ եւ չորային երկրներից մեկը մայրցամաքին առաջարկում է լուծել խնդիրները, տեղեկացրել է AFP-ն։

Սահարայի հարավում գտնվող աֆրիկյան երկրներից մեկի պատվիրակությունը ուղեւորվել է Եվրոպա, որպեսզի գովազդի իր երկիրը որպես մաքուր էներգիայի պոտենցիալ էլեկտրակայան։

Նամիբիան կարող է արտադրել այնքան արեւային էներգիա, որ  շուտով կդառնա ինքնաբավ էլեկտրականության հարցում, իսկ տասնամյակի վերջին կարող է դառնալ այսպես կոչված «կանաչ ջրածնի» արտահանող։

«Մենք Եվրոպա ենք եկել՝ ասելու, որ զարմանալի արեւ ունենք»,- ասել է Նամիբիայի նախագահի տնտեսական գծով խորհրդական Ջեյմս Մնյուպեն։

Հիմնականում անապատային հսկայական երկիրն Աֆրիկայի հարավ-արեւմուտքում, 2,5 միլիոն բնակչությամբ, ողողված է արեւով։

Սա երկիրը կատարյալ է դարձնում արեւային ֆերմաներ ստեղծելու իմաստով, որոնց ստեղծած էներգիան կարող է օգտագործվել ջրածնի արտադրման համար, որն, իր հերթին, կարող է օգտագործվել որպես վառելիք կամ վերափոխվել ամիակի՝ պարարտանյութերի արտադրության համար։

Ջրածնի արտադրությունը էներգակլանող մեթոդի՝ էլեկտրալիզի օգտագործման միջոցով կհանգեցնի ջրի տրոհման ջրածնի եւ թթվածնի։

Նամիբիան հայտարարում է, որ գործընթացը մաքուր դարձնելու ինքնատիպ հնարավորություն ունի։

Հարավային Ատլանտիկայում լայն ափ ունենալով՝ երկիրը կօգտագորի ծովի ջուրը, որը կզտվի, իսկ հետո կենթարկվի էլեկտրալիզի՝ էներգիայի վերականգնվող մաքուր աղբյուրների օգտագործմամբ։

Մնյուպեի խոսքով՝ ջրածինը խողովակաշարով կհասցվի տերմինալ, իսկ հետո կարտահանվի «Ռոտերդամ, Գերմանիա կամ Հարավային Աֆրիկա», ինչպես նաեւ կօգտագործվի տանը։

Եվրամիությունը նախատեսում է մինչեւ 2030թ. արտադրել 10 մլն տոննա կանաչ ջրածին սեփական ռեսուրսների հաշվին։ Բայց նաեւ հույս ունի 10 մլն տոննա ներմուծել, որպեսզի փոխարինի ածխին, նավթին եւ գազին արդյունաբերության եւ տրանսպորտի որոշ ճյուղերում։